ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, երկու հայկական անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արեւելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեր են խփել, իրականությանը չի համատասխանում»,- ասված է ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հայկական անօդաչու սարքերի ոչնչացման մասին տեղեկատվություն Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար տալիս է: