Բելգիայի Արեւմտյան Ֆլանդրիա նահանգի 92 անասնաբուծական ֆերմաներում կարանտին է հայտարարվել խոշոր եղջերավոր անասունների շրջանում տուբերկուլյոզ տարածվելու պատճառով։ Այս մասին հայտնում են Mediahuis խմբի պաբերականները։
Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել Լիմբուրգի ֆերմայի անասունների սպանդի մասին, որոնց մոտ տուբերկուլյոզ էր հայտնաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիվանդությունը կարող է առաջանալ թերսնուցման եւ կենդանիներին կուտակված խմբերով պահելու պատճառով։ Ինկուբացիոն փուլը խոշոր եղջերավոր անասունների մոտ տեւում է մինչեւ 45 օր»;





























