Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարող է Սարդինիայի իր վիլլան վաճառել Սաուդյան Արաբիայի արքայազնին, գրում է իտալական Corriere della Sera թերթը։
Վերջերս Բեռլուսկոնին հինգժամյա էքսկուրսիա է կազմակերպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, ներքին գործերի նախարար Մուհամեդ բեն Նաիֆի եւ, հաղորդում է պարբերականը։ Բայց կա նաեւ մեկ այլ վարկած, համաձայն որի, վիլլայի նոր սեփականատերը կդառնա ինքը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը. ակնարկում են, թե գործարքը նրա եւ է նախապատրաստվում, փոխանցում է Gazeta-ն։
Վիլլայի տարածքում կա հունահռոմեական ոճով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաեւ հատուկ ստեղծված գործող հրաբուխ։ Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, գործարքի գումարը կարող է կազմել 500 միլիոն եվրո։





























