Եգիպտոսի առաջին տիկինը իր ներկայությամբ պատվել է նոր Սուեզի ջրանցքի բացման արարողությունը: Ինթիսար աս-Սիսիին վերջին անգամ հանրության առջեւ տեսել էին մեկ տարի առաջ, ամուսնու՝ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի երդմնակալության արարողությանը: Դա 2014 թվականի հունիսին էր:
Տեղի լրատվամիջոցները նշել են, որ այս անգամ Ինթիսար աս-Սիսին եղել է սեւ վերնաշապիկով եւ խիստ հագուստով: Նա նաեւ հիջաբ է կրել, իսկ դեմքը տեսնել դժվար է եղել, քանի որ աչքերին մեծ մուգ ապակիներով ակնոց է եղել, հաղորդում է Informing-ը:
Հիշեցնենք, որ նոր Սուեզի ջրանցքի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին:





























