«Երեւանյան ամառ 2015» ծրագրի հերթական միջոցառումը լուսանկարների ցուցադրությունն էր՝ «Երեւանի 12 գույները» խորագրով։

Սիրահարների այգում՝ բացօթյա ցուցահանդեսում, ներկայացված էին Երեւանի 12 վարչական շրջաններում արված բազմաբովանդակ 140 լուսանկարներ՝ մայրաքաղաքի առօրյան, տեսարժան վայրերը, երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի դիմանկարներ, տոնական միջոցառումներ։