Երեւանյան հիվանդությամբ տառապող, երիկամների եւ աղիքների անանցանելիություն ունեցող՝ 34-ամյա Գեղամ Կարապետյանին անհրաժեշտ է երիկամների փոխպատվաստում, սակայն ընտանիքն այդքան գումար չունի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղամի կինը՝ Հասմիկ Մուրադյանը, պատմեց, որ ամուսնու վերջին մեկ տարվա ընթացքում ավելի է վատացել:

«Փայծաղը վիրահատեցին, որից հետո առաջացավ աղիքների անանցանելիություն: 3 անգամ վիրահատվել է, որից հետո արդեն ստիպված ստոմա արեցին, քանի որ երիկամների անանցանելիություն ուներ եւ ոչինչ այլեւս հնարավոր չէր անել»,- ասաց Հասմիկ Մուրադյանը:

Գեղամն այժմ հեմոդիալիզ է ընդունում «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Թեեւ հեմոդիալիզն անվճար է, Գեղամին անհրաժեշտ են նաեւ դեղեր:

«Մի դեղն արժի 25 հազար դրամ, իսկ Գեղամի թոշակն ընդամենը 21 հազար դրամ է: Ես եւ սկեսուրս էլ ենք թոշակ ստանում՝ համապատասխանաբար 28 եւ 16 հազար: Ընտանիքի ամբողջ եկամուտը 55 հազար դրամ է, որով հազիվ մինիմալ ծախսերն ենք հոգում»,- ավելացրեց Հասմիկը:

Նշենք, որ Գեղամ Կարապետյանն ունի երկու անչափահաս երեխա, բնակվում է Մասիսում եւ շաբաթական 3 անգամ գալիս է Երեւան՝ հեմոդիալիզ ընդունելու:

«Մենք շատ ենք ցանկանում Գեղամին տանել արտերկիր՝ երիկամների փոխպատվաստում անելու համար: Բայց Հայաստանում էլ դեղերի գումարի կարիք էլ ունենք»,- ասաց Գեղամի կինը:

Գեղամ Կարապետյանի անունով ՎՏԲ բանկի ՄԱՍԻՍ մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ:

STANDART 5362 3400 0047 7274

AMD--16026001895911

USD-- 16026001895912

EUR-- 16026001895913

RUR--- 16026001895914

ELEKTRON 4033 1900 0175 7378 

AMD--16026001895906

USD-- 16026001895907

EUR-- 16026001895908

RUR-- 16026001895909

SWIFT;ARMJAM22 VTB bank Գեղամ Կարապետյան