Շիրակի մարզում մարտի 23-ին մահացած հայտնաբերված նորածնի գործով դատաքննությունն օգոստոսի 17-ից սկսվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Գործով մեղադրյալ է մահացած նորածնի մայրը՝ Իրինա Իոսիֆովան, իսկ տուժողի իրավահաջորդ՝ փոքրիկի հայրը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Իրինա Իոսիֆովային մարտի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի 3-րդ փողոցի իրենց թիվ 12 տանը լինելով մենակ, ծննդաբերել է արական սեռի երեխա: Ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո Իրինան որոշել է սպանել նորածնին. կինը շնչահեղձ անելու եղանակով սպանել է երեխային:
Իրինա Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























