Ոստիկանության Արմավիրի բաժնի, ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողները օգոստոսի 10-ին, ժամը 20.40-ին, Արմավիրի Աբովյան 139/1 հասցեի մոտակայքում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկել 30-ամյա Սաթենիկ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:



























