Օգոստոսի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ապարանի Մարշալ Բաղրամյան փողոցի «Վերածնունդ» հուշահամալիրի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն: