Մեղադրող կողմը պահանջել է Վալերի Պերմյակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման խստացված ռեժիմով գաղութում (ֆոտոռեպորտաժ)։
Հարավ-արեւելյան օկրուգի ռազմական դատախազ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոյի կարծիքով, որը ներկայացնում էր պետական մեղադրանքը, Վալերի Պերմյակովի գործողությունները լարվածություն են ստեղծել հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերություններում եւ դարձել են «մեղրի տակառում մի գդալ կուպրը»։ Որպես իր խոսքի ապացույց դատախազը մատնանշել է այն փաստը, որ Պերմյակովի դատավարությունը Գյումրիում իրարանցում առաջացրել եւ անհրաժեշտ է եղել անվտանգության միջոցներ ձեռք առնել։
Դատախազը նշել է, որ ամբաստանյալի գործողությունների որակումը ճիշտ է եւ լրացուցիչ որակումների կարիք չկա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Վալերի Պերմյակովին մեղադրանք է ներկայացվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի երկրորդ մասով, 226-րդ հոդվածի երրորդ մասի «գ» կետով եւ 222-րդ հոդվածի առաջին մասով։ Զինվորական լինելով, նա ինքնակամ լքել է ծառայության վայրը զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, զենքով եւ զինամթերքով զինված։
Հիշեցնենք, որ դատազորության եւ փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ 1997 թվի օգոստոսի 29-ին կնքված Համաձայնագրի հիման վրա, որը վերաբերում է ՀՀ տարածքում տեղակայված ռազմական բազային , հուլիսի 13-ին քրեական գործի այն նյութերը, որոնք վերաբերում են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը, փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին։





























