Քաղցր համը միակ պատճառն է, որը մարդկանց ստիպում է սուրճին շաքարավազ ավելացնել: Յորքի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ շաքարավազը նվազեցնում է ըմպելիքի դառնությունը՝ փոխելով դրա հիմնարար քիմիան:
Ըստ Kedem-ի, մասնագետները հայտնաբերել են, որ կոֆեինը, շաքարավազն ու ջուրը մոլեկուլյար մակարդակով փոխազդում են միմյանց հետ՝ արգելափակելով դառնահամը, որը շատերին դուր չի գալիս: Շաքարավազի եւ ջրի մոլեկուլներն ավելի մոտ են միմյանց, եւ կոֆեինի մոլեկուլներին ստիպում են ավելի մերձենալ, ինչի արդյունքում սուրճի դառնահամը նվազում է:





























