Զարգացման ընթացքում մարդիկ ավելի ռացիոնալ մտածող չեն դառնում: Նման եզրահանգման է եկել Կոռնելի համալսարանում գործող հետազոտողների խումբը: Գիտնականները, որոնց թվում են նաեւ մաթեմատիկոսներ, փորձում են հասկանալ մարդու մտածողության էվոլյուցիան, կարծիք են հայտնում, որ մարդու ռացիոնալ եւ ինտուիտիվ մտածելակերպը պայմանավորված է նրանց հասանելի ռեսրուրսի չափից: Համաձայն առաջարկվող մաթեմատիկական մոդելի, ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ռացիոնալ մտածող չեն դառնում, ինչպես կարելի է ենթադրել: Իրականում մտածողությունը զարգանում է շրջափուլերով, որը կարելի է համեմատել տնտեսական ակտիվության փուլերի՝ անկման, դեպրեսիայի, աճի եւ թռիչքային աճի հետ:
«Մենք հայտնաբերել ենք, որ մարդկության պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ գերիշխել են «դանդաղ» ու ռացիոնալ մտածող մարդիկ, եւ, ժամանակներ, երբ գերիշխել են «արագ» ինտուիտիվ մտածողները: Հոգեբանությունում եւ նեյրոգիտություններում այս երկու մտածելակերպի գոյության մասին բազմաթիվ տվյալներ կան: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի հասկանանք, թե ինչու են դրանք այնպիսին, ինչպիսին, որ են»,-նշել են գիտնականները Chaos ամսագրում լույս տեսած հոդվածում, տեղեկացնում է Gazeta-ն:





























