Պաբլո Պիկասոյի՝  «Վարսահարդար կինը» կտավը, որը 17 տարի առաջ գողացվել էր, Ֆրանսիային է վերադարձվել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, փոխանցում է   Reuters-ը։

«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավոր կլինի այդ աշխատանքը նորից ցուցադրել ամբողջ աշխարհին», — հայտարարել է ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության պետ Սառա Սալդանան, փոխանցում է Gazeta-ն։

Կտավը հայտնաբերվել էր 2014-ի դեկտեմբերին, երբ Նյու Ջերսի նահանգի մաքսավորները ստուգել էին  FedEx առաքման ծառայության միջոցով Բելգիայից ուղարկված ծանրոցը, որի վրա նշված էր՝ «արվեստի գործ» եւ արժեքը նշված էր  30 եվրո։ Կտավի իրական արժեքը մոտ 15 միլիոն դոլար է։