ԱՄՆ Օրեգոն նահանգից Վելվետ (Corduroy) անունով կատուն, որը 26 տարեկան, 13 օրական է, ճանաչվել է ամենածերը աշխարհում, հաղորդում են Գինեսի գրքի ներկայացուցիչները։
Կատուն ապրում է Օրեգոնի գյուղերից մեկում եւ ժամանակի մեծ մaսն անցկացնում է փողոցում։ Բացի մkներից` կատվի սիրելի սնունդը չեդեր տեսակի պանիրն է։
Վելվետի տերը 7 տարեկան է եղել, երբ ձեռք է բերել կատվին։
Մինչեւ Վելվետը, աշխարհի ամենածեր կատուն համարվում էր Մեծ Բրիտանիայում բնակվող Պոպպին, որը սատկել է 2014թ.` 24 տարեկան եւ 4 ամսական հասակում։
Ամենաերկարակյաց կատուն համարվում է Կրիմ Պաֆը ամերիկյան Թեքսաս նահանգից, նա ապրել է 38 տարի, հաղորդում է РИА Новости–ն։





























