Օգոստոսի 14-ին լրացավ Իրաքի եզդիբնակ Թըլ Ազար եւ Սբա Շեխ գյուղերի 1000 եզդիների զանգվածային սպանության 8-ամյակը, որտեղ հալածանքները դեռ շարունակվում են, իսկ հետեւանքը՝ հարյուր հազարավոր եզդիներ այժմ արտագաղթում են իրենց պատմական բնօրրանից:
2007 թվականի այս արյունալի դեպքերցի հետո Իրաքի կենտրոնական եւ քրդական ինքնավարության իշխանությունները, որեւէ քայլ չձեռնարկեցին, որպեսզի եզդիներն ապրեն ավելի ապահով եւ անվտանգ: Այս տարիների ընթացքում չպատժվեցին, այն իսլամական գործիչները, որոնք ամենատարբեր առիթներով սպանում էին եզդիների:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը վստահ է, որ 2014 թվականի եզդիների ցեղասպանությունը հետեւանք էր 2007 թվականի ցեղասպանության չդատապարտման: Մենք այստեղ տեսնում ենք նաեւ եզիդ ժողովրդի մեղավորությունը, քանի որ 2007 թվականից հետո պետք է անհրաժեշտ հետեւություններ արվեյին եւ միջոցառումներ ձեռնարկվեր, որպեսզի չլիներ 2014-ը: Համայն եզդի ժողովրդին, անկախ կուսակցական պատկանելիությունից մնում է միայն մեկ բան, համախմբվել եւ հանդես գալ միասնական ճակատով՝ ընդհանուր թշնամու դեմ:





























