ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ։
«Խստորեն դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Իրաքի եղբայրական ժողովրդին: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:





























