Մեղվաբուծության համառուսական միությունն անհանգստացած է վերջին տարիներին մեղուների պոպուլյացիայի կրճատման առիթով: Ներկայացված տվյալների համաձայն, վերջին 13 տարվա ընթացքում Ռուսաստանում մեղուների թիվը կրճատվել է 3 անգամ: Նախնական հաշվարկներով, արդեն 20 տարի անց մեղուներ ընդհանրապես կարող են չլինել:

Միության ներկայացուցիչ Օլգա Չուպախինայի խոսքով, մեղուների թվաքանակը կտրուկ նվազում է մոլորակի վրա պայմանների վատթարացման պատճառով: Մեղվաբուծության միության ներկայացուցիչներն ուսումնասիրություն են կատարել եւ տխուր արդյունքներ արձանագրել. վերջին շրջանում Ռուսաստանում մեղուների ընտանիքների թիվը 40%-ով կրճատվել է:

Ըստ Planet- today-ի, Օլգա Չուպախինան նաեւ նշել է, որ մեղուներն անհետանում են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, ինչի պատճառն էլեկտրամագնիսական ալիքներն են:

Միության գիտնականների խոսքով, անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնյակ տարի անց Երկրի վրա մեղու գոյություն չի ունենա: