Թուրքմենստանի Նախագահ Գուրբանուգլի Բերդիմուհամեդովը պաշտոնից ազատել է մայրաքաղաքի հյաքիմին (քաղաքապետ) աշխատանքում թերանալու համար, շաբաթ օրը հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
Քաղաքապետի պաշտոնանկումը տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստին, որը նվիրված է եղել 2015 թվի յոթ ամիսների արդյունքներին։ Թուրքմենստանի Վերին վերահսկիչ պալատի ստուգումները թերացումներ են ի հայտ բերել մայրաքաղաքի բարեկարգման գործում։
Նուրմամեդովը Աշգաբադի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվի հունվարից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքմենստանի նախագահի հրամանով թուրքմենական մայրաքաղաքի նոր ղեկավար է նշանակվել Միրատնիյազ Աբիլովը, որը մինչ այդ զբաղեցրել է Աշգաբադի շրջաններից մեկի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։





























