Էկվադորում հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 83 ոստիկան է տուժել, գրում է «Սինհուան»՝ վկայակոչելով   Gama TV պետական հեռուստաալիքին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ օրինապահ մարմինների աշխատակիցներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ընթացքում 43 մարդ է ձերբակալվել, փոխանցում է Gazeta-ն։

«Բողոքի ցույցերի ընթացքում բռնության մակարդակն աներեւակայելի էր», —ասել է ոստիկանության ղեկավար Պատրիցիո Պազմինոն։ Ինչպես նշվում է, ցույցերին մասնակցել են հասարակական կազմակերպությունների եւ արհմիությունների ներկայացուցիչներ։ 

Փայտերով եւ քարերով զինված ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։