Օգոստոսի 14-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Ճամբարակ-Բերդ ճանապարհի 30-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է  դուրս  եկել երթեւեկելի մասից եւ շուրջ 40 մ գլորվել ձորը:

Պատահարի հետեւանքով վարորդը` 1959 թ. ծնված Գագիկ Ուդումյանը, մահացել է:

Կատարվում է քննություն: