Սանկտ Պետերբուրգում անհայտ անձիք Չիժիկ-Պիժիկի հուշարձանի գլխին պահպանակ են հագցրել: Ականատեսը լուսանկարը տեղադրել է Вконтакте սոցցանցում:
Չիժիկ-Պիժիկի հուշարձանը Պետերբուրգի Առաջին Ինժեներային կամրջի հարեւանությամբ՝ Ֆոնտանկա գետի վրա տեղադրվել է 1994 թվականին: Ըստ ավանդույթի, երազանք պահելու եւ մետաղադրամը թռչնի հուշարձանի պատվանդանին նետելու դեպքում այն կիրականանա:
Հուշարձանի գոյության ընթացքում 7 անգամ այն գողացել են:




























