Ինդոնեզական որոնողական խումբը Trigana Air ավիաընկերությանը պատկանող ATR 42-300 ուղեւորատար օդանավի կործանման վայրում հայտնաբերել է 54 մարմին, հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկրի ազգային որոնողական-փրկարարական գործակալության տվյալները: Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 54 մարդ, որից 5-ը՝ երեխաներ, 5-ը՝ անձնակազմի անդամներ:
Օդանավը օգոստոսի 16-ին թռչում էր Ջայափուրից: Թռիչքից մոտ կես ժամ անցօդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից: Նույն օրը օդանավի բեկորները հայտնաբերվել են ինդոնեզական Պապուա նահանգում, Օկսիբիլ քաղաքից 12 կմ հեռավորության վրա:
«Սեւ արկղերը» հայտնաբերվել են, որոնց վերծանումը թույլ կտա պարզել աղետի պատճառները, հաղորդում է РБК-ն:
Օդանավը 6,5 մլրդ ռուփի (մոտ 470 հազար դոլար) էր տեղափոխում անապահով ընտանիքների համար:
Trigana Air ավիաընկերությունը 2007 թվականից ընդգրկված է ԵՄ սեւ ցուցակում: Այդ ընկերության օդանավերին արգելված է գտնվել ԵՄ օդային տարածքում:





























