Մոսկվայում աֆրիկացիների են ձերբակալել, որոնք «կախարդական» նյութ են վաճառել, որն «ունակ է սովորական թուղը վերածել 100-դոլարանոց թղթադրամի»: Այս մասին հաղորդում է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Շփման ժամանակ կասկածյալները մի ողջ թատրոն են բեմադրել. Իրենց զոհերի ներկայությամբ նրանք թղթի վրա քիմիական լուծույթ են լցրել եւ առաջարկել են ստուգել դրանից ստացվող թղթադրամի իսկական լինելը, որը հասցրել են այդ պահին աննկատ կերպով փոխարինել իսկսկան թղթադրամով»,-նշել են ոստիկանությունում:
Կասկածյալները իրենց գործողությունները կատարել են ձեռնոցներով եւ բժշկական դիմակներով: Արտարժույթը, որն իբր պատրաստվել է լուծույթի օգնությամբ, փոխանակել են փոխանակման կետերում: Տուժածներից մեկին նրանք առաջարկել են լուծույթը գնել 5 մլն ռուբլով, հաղորդում է Lenta.ru-ն:
Կասկածյալները 38 եւ 43 տարեկան են, Կենտրոնական Աֆրիկայից: Նրանց ձերբակալել են փողի փոխանցումից հետո: Նրանց մոտից առգրավել են ճամպրում, որում եղել է 57 տուփ սեւ թուղթ:




























