Ամերիկյան Մերիլենդ նահանգի «Բեթմենը» զոհվել է ավտովթարի հետեւանքով:   Լեոնարդ Ռոբինսոնը, որը հայտնի էր դարձել իր բարեգործական արարքներով, զոհվել է, երբ փորձում էր կարգի գցել իր Բեթմոբիլը:

Ոստիկանության տվյալների համաձայն, անցած կիրակի 51-ամյա տղամարդն իր մեքենայի շարժիչն էր ստուգում` արագընթաց ավտոմայրուղու նեղ մի հատվածում: Այդ պահին նրա մեքենային է խփվել Toyota Camry-ին, որի վարորդը չի տուժել, հաղորդում է AP-ն:

Ռոբինսոնը հայտնի էր նրանով, որ Բեթմենի հագուստով հայտնվում էր Բալթիմորից մինչեւ  Վաշինգտոն ընկած հիվանդանոցներում: 2012 թվին ամերիկացիները նրա մասին իմացան տեսաարձանագրիչի տեսագրության շնորհիվ, որի վրա ոստիկանները կանգնեցրել էին կոմիքսների հայտնի հերոսի նմանակի մեքենան: Ռոբինսոնի հետ խոսելուց հետո ոստիկանության աշխատակիցները սկսել էին լուսանկարվել նրա հետ: