«Իսլամական պետություն» խմբավորման անդամներն օգոստոսի 18-ին, Սիրիայի Փալմիրա քաղաքում գլխատել են անտիկ համալիրը հսկող գիտնականին:
Սպանված Խալեդ Ասաադի հարազատները պատմել են, որ հնագետների 82-ամյա մարմինը ահաբեկիչները հին քաղաքի կենտրոնական հրապարակում կապել են սյանը: Սպանությունից առաջ գիտնականին մոտ մեկ ամիս տանջել են հարցաքննությունների ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ասաադը երկար տարիներ եվրոպացի գիտնականների հետ Փալմիրայում հնագիտական պեղումներ է իրականացրել: Նա բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է:
Հուլիսի սկզբին ԻՊ-ի ահաբեկիչները լուսանկարներ էին հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես են գրոհայինները ոչնչացնում Փալմիրայի հնագույն արձանները:





























