Հայաստանից օգոստոսի 1-ին մեքենայով Ուկրաինա մեկնած 27-ամյա Դավիթ Դավթյանի մասին հարազատները դեռեւս որեւէ տեղեկատվություն չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Դավիթի մանկության ընկերը՝ Ռոբերտ Բեջանովը:

Նա հայտնեց, որ թեեւ դիմել են երեք երկրների պատկան մարմիններին էլ, որեւէ տեղեկատվություն Դավիթի գտնվելու վայրի վերաբերյալ չկա:

Հիշեցնենք, որ Դավիթ Դավթյանը Խարկով է մեկնել Opel Astra G մակնիշի մուգ կապույտ ավտոմեքենայով, որի համարանիշն է 34 MQ 795: Դավիթը Երեւանից հագուստ էր տանում Խարկով, եւ անմիջապես պետք է վերադառնար, սակայն ընտանիքն օգոստոսի 3-ից նրա մասին տեղեկատվություն չունի:

Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ +37496-77-99-88: