Փարաքար գյուղում 59-ամյա կնոջը գտել են բակում ճոճանակից կախված վիճակում:

NEWS.am-ի տեղեկություններով՝  օգոստոսի 18-ին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի տներից մեկում դիակ կա: Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն ինքնասպանություն է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է  փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: