Երեւանից Անապա մեկնող միկրոավտոբուսի՝ օգոստոսի 17-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 13 հայերից 4-ն են շարունակում բուժումը ՌԴ Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:

Այս պահին հիվանդանոցում են գտնվում Սերոբ Պողոսյանը, Ալվարդ Մուրադովան, Արթուր Բարսեղյանն ու Հրաչ Խաչատրյանը: Ալվարդ Մուրադյանը բուժվում է նյարդավիրաբուժական բաժանմունքում, վիճակը բավարար է:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. օգոստոսի 17-ին ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) վթարի է ենթարկվել Երեւան - Անապա ուղեւորվող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը: Պարզվել է, որ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (8 մ) եւ բախվել ծառին: Վթարի հետեւանքով երկու անձ մահացել է, 13-ը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 5-ն էլ շարունակել ճանապարհը: