Ամերիկյան Ալաբամա նահանգում 31-ամյա տղամարդուն սպանված են գտել Բիրմինգեմի իր բնակարանում, գլխի հրազենային վնասվածքով:  Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդու վրա կարող է կրակած լինել նրա որդին: Տղան երկու տարեկան է:

Տղամարդու մարմինը հայտնաբերել է նրա կինը` երեկոյան աշխատանքից տուն գալով, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով CNN-ին:

«Հենց նա է կապվել մեզ հետ եւ հաղորդել, որ երեխան գուցե կրակել է ամուսնու վրա:  Բնակարան ներխուժման ոչ մի նշան չկա եւ ոչ մի ապացույց, որը մեզ ստիպեր մտածել, թե պատահածը ինքնասպանություն է», - հաղորդել են տեղի ոստիկանությունից:

Ատրճանակը պատկանում էր երեխայի հորը եւ գրանցված էր նրա անունով: