«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս ամեն կերպ աջակցելու է սահմանադրական հանրաքվեի անցկացմանը Կոտայքի մարզում։

Ըստ նույն տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն անձամբ, ինչպես նաեւ նրա փեսան Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանը առաջիկայում ողջ թափով լծվելու են այդ գործին։

Երեկ, երբ մեր թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հարցրել է ճի՞շտ է, որ Ծառուկյանը պաշտպանելու է սահմանադրական փոփոխությունները եւ ամեն ինչ անելու է, որ Կոտայքի մարզում հանրաքվեին «այո» ասեն, նա պատասխանել է. «Այս պահին որեւէ դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ արտերկրում է, երբ վերադառնա, կփորձեմ ճշտել եւ կփոխանցեմ»։ Ծառուկյանը, ինչպես տեղեկացրել է Իվետա Տոնոյանը, Հայաստան կվերադառնա մի քանի օրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում