Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանում այսօր՝ օգոստոսի 20-ի առավոտյան, Եգիպտոսի անվտանգության ուժերի վարչության եւ դատարանի շենքի մոտ պայթյուն է որոտացել: Գործի դրվել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարք:
Պայթյունի հետեւանքով տուժել է 8 մարդ, հաղորդում է Reuters-ը:
Տուժածների մեջ ոստիկաններ կան: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
Ներկայումս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:





























