Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի անհատական հանդիպում տեսանելի ապագայում  դեռ չի նախատեսվում: Այս մասին հայտարարել են Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:

Սպիտակ Տնից նաեւ հայտնել են, որ ման հանդիպման նախապատրաստություն չի կատարվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չի բացառում ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորությունը: Նրա խոսքով, հանդիպումը կարող է տեղի ունենալ, եթե նման ազդակ ստացվի ԱՄՆ կողմից: