Նյու Յորքի Ռոչեսթեր թաղամասում ամերիկյան Boys and Girls Club («Տղաների ու աղջիկների ակումբ») հասարակական կազմակերպության շենքի մոտ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է երկու մարդ, 5-ը՝ վիրավորվել է, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Զոհերի ու տուժածների անունները դեռ չի հաղորդվում, նշում է «Վզգլյադը»՝ վկայակոչելով FOX News-ը:

Boys and Girls Club-ը ամերիկյան հասարակական կազմակերպություն է, որի շրջանակներում տեղի իշխանությունները եւ հայտնի հաջողակ մարդիկ աջակցում են դպրոցը նոր ավարտած երիտասարդներին: Կազմակերպությունը շտաբ-բնակարան ունի Աթլանթայում եւ մասնաճյուղեր Չիկագոյում, Դալլասում, Նյու յորքում եւ Լոս Անջելեսում: