Փարիզում գիտության եւ ինդուստրիայի թանգարանում (Cite des sciences et de lindustrie de La Villette) այսօր՝ օգոստոսի 20-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 120 հրշեջներ, հրդեհը դեռ չի մեկուսացվել:
Հրդեհի հետեւանքով երկու մարդ է տուժել, զոհեր չկան: Այս պահին հրդեհի հստակ պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով France Info ռադիոկայանը, հրդեհի մակերեսը կազմում է 10 հազար քմ: iTele հեռուստաալիքի փոխանցմամբ, ներկայումս կրակի ճիրաններում է թանգարանի ցուցահանդեսի դահլիճը եւ կինոդահլիճը:





























