Հայաստանը կարող է դիրքեր զբաղեցնել ԵՏՄ-ի ծառայությունների աճող շուկայում: Այդ մասին Երեւանում օգոստոսի 20-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Միասյանը` «ԵՏՄ ծառայությունների միասնական շուկա. Նոր հնարավորություններ եւ հեռանկարներ» քննարկման ընթացքում:

Փորձագիտական մի շարք գնահատականների համաձայն, 2020 թվականի կողմերը Ռուսական արդյունաբերությունն իրեն անհրաժեշտ ծառայությունների մոտ 20%-ը աուտսորսինգ կանի: Այլ կերպ ասած` արդյունաբերության ծառայությունականացում է  տեղի ունենում: Բացի դրանից, գյուղատնտեսության աճող մեխանիզացիայի հետ միասին կաճի նաեւ այդ տեխնիկան սպասարկող  ընկերությունների թիվը: Դրա համար էլ աճում է  ծառայությունների շուկայի ոչ միայն շրջանառությունը, այլև ծածկույթը: Եվ հայ ընկերությունները դրանից օգտվելու լավ հնարավորություններ ունեն »,- նշել է նա:

Հայաստանի պետական վիճակագրական տվյալների համաձայն,  2015-ի առաջին կիսամյակում ծառայությունների տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ` շինարարության, հանրապետությունում զբաղված է 460 հազար մարդ կամ էլ հանրապետության զբաղված բնակչության մոտ 41%-ը: