Ղազախստանի իշխանությունների որոշումը՝ անցնել լողացող փոխարժեքի քաղաքականության, կարող է անցնել տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Հայաստան:
Վերլուծաբանների կարծիքով, թեեւ երկրի նավթային եւ լեռնահանքային ընկերությունները ողջունել են այդ որոշումը, վերջին զարգացումները տարակուսանքի մեջ են կցել ղազախսներին:
Փորձագետները համարում են, որ տարածաշրջանի երկրները կարող են հետեւել Ղազախստանի օրինակին, հաղորդում է Reuters-ը:
ICBC Standard Bank-ի ստրատեգ-վերլուծաբան Դեմետրիոս Էֆստատիուն համարում է, որ այդ դոմինոյում հաջորդը կլինի ադրբեջանական մանաթը: Այս տարվա փետրվարին մանաթն արդեն արժեզրկվել էր 35 տոկոսով՝ նավթի գների նվազման ֆոնին: «Սակայն մեկ բարելի դիմաց 30 դոլարից մի փոքր ավել գինը կարող է նորից փոխել իրավիճակը երկրում»,-ասել է վերլուծաբանը:
Նա համարում է, որ հարեւան Հայաստանը նույնպես կարող է առաջիկա 3-4 ամիսներին դրամին թույլ տալ արժեզրկվել 10-15 տոկոսով:




























