Ազգային ժողովում ակտիվորեն պատրաստվում են աշնանային նստաշրջանին:

NEWS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է խորհրդարանի բակում ընթացող շինարարական աշխատանքները: Պարզվում է, որ ԱԺ աշխատակազմը որոշել է փոխել բակի ամբողջ սալահատակը:

Նշենք, որ շինարարական աշխատանքներ են կատարվում նաեւ շենքի ներսում:

Սպասվում է, որ սեպտեմբերի 14-ին պատգամավորներին «կընդունի» վերանորոգված շենքը: