Երկու օր առաջ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ այսօր մահացած Սուրենավանցի 55-ամյա կնոջը գյուրզա տեսակի օձ էր խայթել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատ քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը` նշելով, որ կնոջը օձը խայթել էր սրունքի հատվածում։
«Կնոջը օգոստոսի 17-ին են տեղափոխել մեզ մոտ, անտիգյուրզին է արվել, անհրաժեշտ բոլոր ներարկումները, հեղուկներ է ստացել, դրանից հետո տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ Վերակենդանացման բաժին, քանի որ թունավորման մակարդակը բարձր էր եւ վիճակը ծանր էր: Նման դեպքերում մահ է գրանցվում, եթե թունավորման մակարդակն է բարձր լինում, կամ օրգանիզմի դիմադրողականությունն է ցածր լինում եւ հնարավոր չի լինում առաջն առնել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 17-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել, վերջինս երկու օր անց մահացել էր «Էրեբունի» ԲԿ-ում:





























