Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենին հեռացրել են կուսակցության շարքերից:
Այս հարցի շուրջ ավելի քան երեք ժամ շարունակված քննարկումների արդյունքում հավաքվել է բավականաչափ ձայն՝ նման որոշում կայացնելու համար, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ժան-Մարի Լե Պենն ինքը հայտարարել է, որ մտադիր է դիմել դատարան և պահանջել , որ քննվի կուսակցությունից իրեն հանելու հարցը:
«Երբ ինձ պաշտոնապես կտեղեկացնեն այս որոշման մասին , ես բնականաբար, այն կբողոքարկեմ իրավասու մարմիններում»,- հայտարարել է նա, հայտնում է Gazeta.ru-ն:
Նրա կարծիքով կուսակցությունում սկսվել է «վհուկորս», ու կուսակցության այն անդամները, որոնք համամիտ չեն նրա դստեր հռչակած քաղաքական կուրսին, կարող են հայտնվել վտանգի մեջ:





























