Երեւանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը: Նկատի ունենալով բակային ֆուտբոլի նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը` նաեւ բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով որոշվել էր յուրաքանչյուր վարչական շրջանում մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը ավելացնել մեկականով: Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:

Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով եւ հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաեւ փոքր տրիբունաների առկայությամբ: