Չինաստանի Գանյսու նահանգի գյուղերից մեկի բնակիչը իշխանություններից 400 հազար յուան / 62.5 հազար դոլար/ փոխհատուցում է ստացել, այն բանի համար, որ նրան անցած տարի կծել էր մի հսկայական պանդա, հաղորդում է Սինխուա գործակալությունը:
2014 թ. մարտի սկզբին Լիցզըբ գյուղի բնակիչ Ցյուանչժիին կծել էր մի հսկայական պանդա, որը մտել էր գյուղի տարածք: Պանդայի հարձակման հետեւանքով կոտրվել էր տղամարդու սրունքոսկրը եւ կտրտվել էին սրունքի անոթները:
Իշխանությունները հրաժարվել էին փոխհատուցել տղամարդու բուժման ծախսերը, որից հետո նրա ազգականները 2015 թ . փետրվարին դատի էին տվել Վենյ տարածքի անտառտնտեսության ղեկավարությանը, որտեղ կատարվել էր հարձակումը եւ Բայշուէյցզյան արգելոցին, որի տարածքից փախել էր կենդանին:
Դատավարության ընթացքում կողմերը համաձայնության են եկել եւ իշխանությունները որոշում են կայացրել տուժածին վճարել 400 հազար յուանի չափով փոխհատուցում:





























