Մոսկվայի բորսայում այսօր՝ օգոստոսի 21-ին, Երեւանի ժամանակով 15.00-ին, եվրոյի փոխարժեքն աճել է 60 կոպեկով եւ հասել 77 ռուբլու: Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է փետրվարի 5-ին:

Հանգստյան օրերի համար եվրոյի պաշտոնական փոխարժեք է սակնավվել 76,67 ռուբլին, որը 2,2 ռուբլով բարձր է նախորդ ցուցանիշից:

Դոլարի փոխարժեքն աճել է 20 կոպեկով եւ կազմել 68,15 ռուբլի: Իսկ Ռուսաստանի ԿԲ-ի սահմանած դոլարի փոխարժեքը սահմանվել է 68,12 ռուբլի: