Երկրի բնակիչները կարող են իրենց անունը Մարս ուղարկել: Լրատվամիջոցների հաղորդմամբ, յուրաքանչյուրը կարող է մասնակցել NASA-ի կողմից առաջարկվող «Ճամփորդություն դեպի Մարս» ծրագրին եւ արշավախմբի շրջանակում ողջույն ուղարկել կարմիր մոլորակին:

Ներկայում մասնագետները մշակում են InSight անվանումով դեպի Մարս նոր առաքելության մանրամասները, որի շրջանակում տիեզերանավի տեսքով հատուկ մոդուլի օգնությամբ հետազոտողները կուսումնասիրեն Մարսի խորը միջուկը:

Անուններով զոնդը կտեղափոխվի տարածության մեջ: Արձանագրվել կարելի է մինչեւ սեպտեմբերի 8-ը: Սարքի խնդիրներից է մոլորակի կառուցվածքի եւ միջուկի ծագման ուսումնասիրությունը: