ԱՄՆ-ում մահմեդականների խոշորագույն հասարակական կազմակերպությունը՝ ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը, նախագահի հանրապետական թեկնածու, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերից պահանջել է ներողություն խնդրել:
Նշենք, որ Նյու Հեմփշիր նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա արտահայտություն է թույլ տվել, որը Խորհուրդը գնահատել է որպես իլսամատյաց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուոքերը, մասնավորապես, հայտարարել է, որ աշխարհում, իբրեւ թե, կան «իսլամի մի բուռ խելամիտ, չափավոր հետեւորդներ»:





























