Ռուսաստանը ցնցել է Վլադիվոստոի բնակչի մատնության մասին լուրը. 51-ամյա տղամարդը գնացել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր հարեւանները պատժամիջոցային մթերք են կերել:

Տեղի VL.ru պորտալը տեղադրել է ոստիկանական զեկուցագրի լուսանկարը, որի համաձայն դիմողը հայտարարել է, որ իր հարեւանուհին բադեր է ուտում, որոնք ենթադրաբար ներմուծված են լեհաստանից: Տղամարդը նաեւ հայտնել է, որ իր այլ հարեւանները ծխախոտ են ծխում, որը հնարավոր է, բերված է Հոլանդիայից:

Լուսանկարում թաքցված են տղամարդու անունն ու հեռախոսահամարը: Միաժամանակ երեւում է ոստիկանության ղեկավարներից մեկի ձեռագրով գրված հանձնարարականը՝ «սահմանված կարգով ստուգում իրականացնել մինչեւ օգոստոսի 18-ը»: Դատելով ամեն ինչից, բադի ենթադրյալ սիրահար քաղաքացու համար այս «ահազանգը» ոչ մի պատժի չի հանգեցրել:

Համացանցի շատ օգտատերերի, տեղեկանալով «մատնության» մասին, ենթադրել են, որ տղամարդը սթափ չի եղել կամ պարզապես կատակել է, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ մի շարք եվրոպական երկրներից, այդ թվում Լեհաստանից, գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան արգելված է: Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնեց ոչնչացնել պատժամիջոցային սննդամթերքը, «Ռոսսելխոզնադզորը» էնտուզիազմով սկսեց կյանքի կոչել այդ ոչ տրիվիալ որոշումը:

Նշենք, որ օգոստոսի 6-20-ն ընկած հատվածում ՌԴ-ում ոչնչացվել է ավելի քան 600 տոննա պատժամիջոցային սննդամթերք: