«Անստորագիր ինտերնացիոնալ» խմբի անդամները համացանցում տեղադրել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության շինարարական վարչության նախկին ղեկավար Ռոման Ֆիլիմոնովի փոստից իրենց գողացած տեղեկությունները:
Չնայած 2013 թվին բյուջետային կազմակերպություններին թախանձագին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ թանկարժեք կորպորատիվ հավաքույթներից երկրի համար բարդ տնտեսական ժամանակաշրջանում, 2014-ի օգոստոսի 8-ին Ռուսական բանակի թատրոնում կազմակերպված միջոցառմանը հրավիրված Լայմա Վայկուլեին վճարվել է 1,2 միլիոն ռուբլի, Կուբանի կազակական երգչախմբին` 800 հազար, «Լյուբե» խմբին` 700 հազար ռուբլի, իսկ մյուս երգիչներին ավելի չափավոր հոնորարներ`150-400 հազար ռուբլի, հաղորդում է NEWSru.com-ը:
ՌԴ ԶՈՒ-ի Մշակութային կենտրոնում նախաամանորյան տոնակատարությանը մասնակցած Վալերի Սյուտկինին վճարվել է 25 հազար եվրո, իսկ հեռուստամեկնաբան Դմիտրի Գուբերնիեւին` 10 հազար եվրո:





























