Պայթյուն է որոտացել Քաբուլի շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը: Պայթյունի հետեւանքով մահացել է առնվազն 3, վիրավորվել 18 մարդ, հաղորդում է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վահիդուդլլահ Մայարը:
Նրա տվյալներով, 18 տուժածներից առնվազն 5-ը կանայք են: բոլոր վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:
Ականատեսների խոսքով, մահապարտ-ահաբեկիչը ականապատված մեքենայով մոտեցել է անվտանգության աշխատակիցներին, որոնց հետեւում էին օտարերկրյա զինվորականները:
Տեղի լրատվամիջոցների տվյալներով, պայթյունը որոտացել է ԱՄՆ դեսպանատան շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:





























