Տղամարդը, որն օգոստոսի 21-ին կրակ էր բացել Ամստերդամ-Փարիզ գնացքում, հայտարարել է, որ ահաբեկիչ չէ եւ նախատեսել էր թալանել ուղեւորներին: 

Տղամարդը պատմել է, որ այն զենքը, որն եղել է իր մոտ ձերբակալվելու պահին, ինքը պատահաբար է հայտնաբերել մի պայուսակում, որը թողել էին Բրյուսելի զբոսայգիներից մեկում: Ինքը  Thalys գնացք է նստել այն պահին, երբ գնացքը կանգ է առել բելգիական մայրաքաղաքում, հաղորդում  Lenta.ru-ն վկայակոչելով Le Figaro-ին:

Ձերբակալվածի մոտ փաստաթուղթ չի եղել: Նա ասել է, թե 26-ամյա մարոկկացի է, որը մի որոշ ժամանակ իսպանիայում է  ապրել եւ աջակցում է արմատական իսլամիստական շարժմանը: 

Ձերբակալված Այուբ Ալ-Կազանին կասկածվում է օգոստոսի  21-ին  Ամստերդամ-Փարիզ երթուղու Thalys գնացքում կրակ բացելու մեջ: Գնացքում ընդհանուր առմամբ  554  ուղեւոր է եղել: Խուզարկության պահին ձերբակալվածի մոտ Կալաշնիկով ինքնաձիգ են գտել, դանակ եւ ատրճանակ:

Հարձակվողը հասցրել է երկու հոգու վնասել, մինչեւ կչեզոքացնեին իրեն: Տուժողներրի մեջ Մեծ Բրիտանիայի քաղաքացի կա, ամերիկացի զինվորական եւ ֆրանսիացի դերասան Ժան-Յուգ Անգլադը (Jean-Hugues Anglade):