Անգլիայում օդային ներկայացման ժամանակ վթարի ենթարկված օդանավի թիվը հասել է 11-ի: Առաջ հայտնում էին յոթ զոհերի մասին:

Պատահարի վայրում շարունակվում է որոնողական գործողությունը: Ոստիկանությունը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով BBC-ին:

Օգոստոսի 22-ի ցերեկը Hawker Hunter կործանիչ ռմբարկուն վթարի է ենթարկվել անգլիական Արեւմյան Սուսեքս կոմսությունում կազմակերպված օդային ներկայացման ժամանակ: Օդանավը ընկել է Շորհեմի աէրոդրոմի մոտակայքում ՝ մարդաշատ մայրուղու վրա:

Պատահարի ականատեսներից մեկը լրագրողներին պատմել է, որ ինքնաթիռը վայր է ընկել ելույթը սկսելուց գրեթե անմիջապես հետո: Օդաչուն կատարում էր «մեռյալ հանգույց» մանեւրը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն, եւ կործանիչը ընկել է մայրուղոով անցնող ավտոմեքենաների վրա:

Օդաչուին հաջողվել է կատապուլտի միջոցով դուրս նետվել օդանավից: Հիմա նա գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում: