Կանադայի Քվեբեկի նահանգի հյուսիսում անտառային հատվածում հիդրոպլան է կործանվել՝ 6 ուղեւորներով:

Տեղի ոստիկանության տվյալներով, աղետը տեղի է ունեցել Լը բերժերոն վարչական կենտրոնից 6 կմ հեռավորության վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիդրոպլանի կործանման պատճառները դեռ անհայտ են, փրկարարները օդից որոնում են թռչող սարքի բեկորները: Ներկայումս փրկարար ծառայությունները չեն կարողանում ցամաքային որոնումներ իրականացնել՝ դժվար հասանելիության պատճառով: